Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր Թիվ ՎԴ2/0386/05/23 վարչական գործով
28.02.2024
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0386/05/21 վարչական գործով
Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2024թ.
Հասցեատեր՝ Մանվել Խաչատրյան
Հասցե՝ քաղաք Վարդենիս, Տիգրան Մեծի փողոց, տուն 2/1
Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Սուրիկի Հարությունյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի, երրորդ անձ՝ Մանվել Հովհաննեսի Խաչատրյան՝ 1999 թվականի փետրվարի 25-ի թիվ 8 որոշումը Մանվել Հովհաննեսի Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 2000 թվականի հունվարի 28-ին Մանվել Հովհաննեսի Խաչատրյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2024 թվականի հունվարի 9-ի արձանագրային որոշմամբ գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:
Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Ա. Խաչատրյան
ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:
Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1
Հեռ..` +(374)26120149
Էլ. փոստ`