Թիվ ՎԴ/1605/05/20 վարչական գործով ծանուցագիր
15.03.2024
Հայցվոր Սեյրան Սարգսի Ադամյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ն. Աճեմյան 33 տուն
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/1605/05/20 վարչական գործով (Միքայել Ադամյանը, Արտուշ Սարգսի Ադամյանը և Սեյրան Սարգսի Ադամյանն ընդդեմ Սպիտակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ Աննա Միքայելի Գրիգորյան և ՀՀ կադաստրի կոմիտե՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքը վերացնելու պահանջների մասին) նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 14:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 06.03.2024թ. որոշումը վարչական գործը դատաքննության նշանակելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։
Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` 0322 2 32 35
Էլ. փոստ`