Թիվ ՎԴ/0764/05/22 վարչական գործով ծանուցագիր
22.03.2024
Երրորդ անձ Յուրի Զախարյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Արջահովիտ համայնք
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/0764/05/22 վարչական գործով (Լիլիթ Վլադիմիրի Ասլիկյանն ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Յուրի Զախարյան, Անահիտ Շախյան, Արթուր Զախարյան, Ինգա Զախարյան, Կարեն Զախարյան՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 02.10.2003թ.-ին թիվ 06-068-0008-0027 ծածկագրով հողամասի և դրանում առկա բնակելի տան նկատմամբ Յուրի Զախարյանի, Անահիտ Զախարյանի, Արթուր Զախարյանի, Ինգա Զախարյանի և Կարեն Զախարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը /սեփականության վկայական թիվ 1654938/ և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 02.10.2003թ.-ին թիվ 06-068-0181-0042 ծածկագրով հողամասի նկատմամբ Յուրի Զախարյանի, Անահիտ Զախարյանի, Արթուր Զախարյանի, Ինգա Զախարյանի և Կարեն Զախարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն /սեփականության վկայական թիվ 1654913/ անվավեր ճանաչելու պահանջների մասին) հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 07-ին՝ ժամը 12:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` 0322 2 32 35
Էլ. փոստ`