ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/8053/05/21 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹18›› մարտի 2024թ. ք. Երևան Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյան, քննության առնելով թիվ ՎԴ/8053/05/21 վարչական գործով 04.04.2024թ.-ին, ժամը 16:10-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Գալուստ Ասատրյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի, երրորդ անձ ‹‹Ակբա Բանկ›› ԲԲԸ՝ ‹‹Արգելադրված գույքը էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին›› 09.06.2021թ.-ի որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշված գործով հաջորդ դատական նիստը նշանակվել էր 04.04.2024թ.-ին, ժամը 16:10-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրը համընկնում է դատավոր Ա. Ղազարյանի հերթական վերապատրաստման օրվա հետ, դատարանը գտավ, որ 04.04.2024թ.-ին, ժամը 16:10-ին նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել: Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Վարչական գործով ըստ հայցի Գալուստ Ասատրյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի, երրորդ անձ ‹‹Ակբա Բանկ›› ԲԲԸ՝ ‹‹Արգելադրված գույքը էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին›› 09.06.2021թ.-ի որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին, 04.04.2024թ.-ին, ժամը 16:10-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել 15.04.2024թ.-ին, ժամը 16:10-ին ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ
05.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/
՚19ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24
Հայցվոր՝ Գալուստ Ասատրյանին
/հասցե՝ ք. Գյումրի, Գոգոլի փողոց, տուն 5/
Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/8053/05/21 վարչական գործով դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշումը՝ ՚1ՙ թերթից:
Դատավորի գործավար Ռաֆայել Խաչատրյան
ենթակա է վերադարձման դատարանին
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/
՚19ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24
Հայցվոր՝ Գալուստ Ասատրյանին
/հասցե՝ ք. Գյումրի, Գոգոլի փողոց, տուն 5/
Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/8053/05/21 վարչական գործով դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշումը՝ ՚1ՙ թերթից:
Ստացա __________________ _______________________________________
ստորագրություն անուն ազգանուն
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 010 49 48 07 /223, 201/
Էլ. փոստ`