Թիվ ՎԴ/5415/05/23 վարչական գործ
12.04.2024
թիվ ՎԴ/5415/05/23 վարչական գործ
երրորդ անձ Սուրիկ Մարգարյանին
/Երևան, Դավթաշեն 4-րդ թղմ., 5շ., 32բն./
Նկատի ունենալով, որ երրորդ անձ Սուրիկ Մարգարյանին 12․03․2024թ․ ուղարկված ծրարը ետ է վերադարձել «Տեղափոխված» նշումով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» և «Երրորդ անձ ներգրավելու մասին» ՀՀ վարչական դատարանի 12.03.2024թ. որոշումները:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։
Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
Վարչական գործ թիվ ՎԴ/5415/05/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12 մարտի 2024թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, քննության առնելով թիվ ՎԴ/5415/05/23 վարչական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Դոնարա Միխայելի Աբրահամյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ 14-04 կադաստրային ծածկագրով Կոտայքի մարզի Զորավան գյուղի 2-րդ փողոց 59 հասցեի անշարժ գույքի /հողամասի և կիսակառույցի/ նկատմամբ հայցվոր Դոնարա Աբրահամյանի միանձնյա սեփականության իրավունքը գրանցելուն ՀՀ կադաստրի կոմիտեին պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վարչական գործն ըստ հայցի Դոնարա Միխայելի Աբրահամյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ 14-04 կադաստրային ծածկագրով Կոտայքի մարզի Զորավան գյուղի 2-րդ փողոց 59 հասցեի անշարժ գույքի /հողամասի և կիսակառույցի/ նկատմամբ հայցվոր Դոնարա Աբրահամյանի միանձնյա սեփականության իրավունքը գրանցելուն ՀՀ կադաստրի կոմիտեին պարտավորեցնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 16.10.2024 թվականին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք
Հեռ..` +374-10-49-48-07(260)
Էլ. փոստ`