Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր Թիվ ՎԴ2/0214/05/22 վարչական գործով
19.04.2024
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0214/05/22 վարչական գործով
Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2024թ.
Հասցեատեր՝ Դանիել Ստեփանյան
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Վարսեր
բնակավայր, 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, տուն 4
Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կուլսուն Մանուկյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Լիաննա Գառնիկի Մանուկյան, Դավիթ Գառնիկի Մանուկյան, Անժելա Գառնիկի Ստեփանյան և Դանիել Դավիթի Ստեփանյան՝ անշարժ գույքի պետական գրանցման միասնական գրանցամատյանում 05-086-040-008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելուն և Անժելա Ստեփանյանին ու Դանիել Ստեփանյանին սեփականատերերի ցանկից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի 2024 թվականի մարտի 11-ի արձանագրային որոշմամբ գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:
Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Ա. Խաչատրյան
ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:
Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1
Հեռ..` +(374)26120149
Էլ. փոստ`