Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3508/05/23 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Կարեն Ումրիկյանին /ք. Երևան, Դեղատան փողոց, շենք 15, բնակարան 21/

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Ումրիկյանի ընդդեմ Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի, երրորդ անձինք Անգելիկա և Կարեն Ումրիկյաններ՝ թիվ 18 ժառանգական գործով Անգելիկա Ումրիկյանին 13.04.2023 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք` գրանցամատյանում 4601 համարի ներքո գրանցված՝ 13.04.2023 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով երրորդ անձ Անգելիկա Ումրիկյանի ներկայացուցչի կողմից դատական նիստի ընթացքում ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության քննությանը:
Նշված գործով միջնորդության քննությունը հետաձվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 15-ին, ժամը՝ 12:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`