Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3128/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Վարդանուշ Սողոմոնյանի դատական ծանուցագիր:

24.05.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Կարապետյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/3128/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Հակոբյանի ընդդեմ Վարդանուշ Սողոմոնյանի, Անուշ Հակոբյանի, Վալերի Հակոբյանի և Անուշավան Հակոբյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին: Վարդանուշ Սողոմոնյանին պատշաճ կերպով ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Վարդանուշ Սողոմոնյանի հաշվառման հասցեն է` ք. Երևան, Արարատյան 1 զանգված 10 շենք, բնակարան 7: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` խնդրում ենք Վարդանուշ Սողոմոնյանի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությունը մինչև հաջորդ դատական նիստը ուղարկել դատարան:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2015թ. Մայիսի 25-ին, ժամը 15:30-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 742830

Էլ. փոստ`