Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7466/05/14 վարչական գործով 07.09.2016թ. ծանուցագիր

08.09.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետեր

Հասցեատեր՝ Արփիկ Բալաչյանին:
(հասցե ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 52շ., բն. 7)
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան որպես դատավարության մասնակից վարչական գործով ըստ Ռայա Հակոբյանի հայցի, ընդդեմ Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի, երրորդ անձինք` Էմին Շևչենկոյի, Արփիկ Բալաչյանի և Սվետիկ Հակոբյանի` Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին` հայցվորին` Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 52 շենքի թիվ 7 բնակարանի` Նուշիկ Զոհրաբյանին պատկանող 1/3-րդ մասի ¼-րդ մասով (ընդհանուր բնակարանի 1/12-րդ մասով) պարտադիր բաժնի իրավունքով ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու և այդ մասով Արփիկ Բալաչյանին 26.12.2012 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 8619 վակայագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ:
07.09.2016թ. որոշմամբ բողոքով դատաքննությունը վերսկսվել է:
Վերսկսվելու կապակցությամբ դատական նիստը տեղի կունենա` 2016 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 14-ն անց 20 րոպեին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 11:
(Ուստի խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 201078

Էլ. փոստ`