Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/3810/02/16 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ

18.07.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«ՄԱՐԱԹՈՒԿ ՏՈՒՐԻԶՄ» ՍՊԸ-ԻՆ
/ԱՄԷ, Դուբայ, Ալ Մաքթոում փող., Նասայի շ., 6-րդ հարկ, գրասենյակ 604/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Վյաչեսլավ Անանյանի, Նարինե Թավաքալյանի, Լիաննա Անանյանի, Վիգեն Անանյանի և Մանե Անանյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.03.2018 թվականի թիվ ԵԿԴ/3810/02/16 վճռի դեմ՝ ըստ հայցի Վյաչեսլավ Անանյանի, Նարինե Թավաքալյանի, Լիաննա Անանյանի, Վիգեն Անանյանի և Մանե Անանյանի ընդդեմ «Էվըլայն Գրուպ» ՍՊԸ-ի, «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մարաթուկ տուրիզմ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ պատասխանող «Մարաթուկ տուրիզմ» ՍՊԸ-ի՝ ԱՄԷ, Դուբայ, Ալ Մաքթոում փող., Նասայի շ., 6-րդ հարկ, գրասենյակ 604 հասցեով ուղարկված փոստը չի հանձնվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`