Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/0028/04/16 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

05.09.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
/ք.Երևան, Բաղրամյան 2 նրբ., բն. 6-7/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ընդտանիք» ՇՍԿ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2017 թվականի թիվ ԵԱՆԴ/0028/04/16 որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Ընդտանիք» ՇՍԿ-ի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին սնանկության գործով «Ընդտանիք» ՇՍԿ-ի նկատմամբ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելու հարցը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ պարտատեր Արման Համբարձումյանի՝ ք.Երևան, ՇԲաղրամյան 2 նրբ., բն. 6-7 հասցեով ուղարկված փոստը վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`