Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8691/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.09.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/8691/02/18
<<24>> օգոստոսի 2018 թ.

Ծանուցում

Պատասխանող Վարդան Պետրոսյանին
/ք.Երևան, Խուդյակովի 134/2 տ./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա. Փիլոսյան/ 17.08.2018 թվականին որոշում է կայացրել թիվ ԵԴ/7170/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Վարդան Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը հրապարակել ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում 26.10.2018 թվականին:
Հայտնվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 399596, 112

Էլ. փոստ`