Թիվ ԵԱՆԴ/0366/02/17 քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Սվետլանա Սահակյանին, Գագիկ Սահակյանին, Հայկազ Սահակյանին, Սիփան Սահակյանին ուցցված դատական ծանուցագիր
26.09.2018
Հրավիրվում եք, ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սվետլանա Սահակյանի, Գագիկ Սահակյանի, Հայկազ Սահակյանի, Սիփան Սահակյանի`ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող կողմ, 2019 թվականի հունվարի 22-ին, ժամը 11։10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-287-100
Էլ. փոստ`