Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ1/0461/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

02.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իավասության դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ1/0461/02/18
01 հոկտեմբերի 2018թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Ամալյա Հայկի Նազարյանին
/հաշվառման հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, Եկեղեցու փողոց 5/


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2018թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ,,ՖԻՆՔԱ,, ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Ամալյա Հայկի Նազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Ամալյա Հայկի Նազարյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 19.06.2018թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 28.09.2018թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ1/0461/02/18 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընդդեմ Ամալյա Հայկի Նազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2018թվականի հոկտեմբերի 22-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 28.09.2018 թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:


Դատավորի օգնական՝ Հ. Ավետիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 256 23166

Էլ. փոստ`