Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ1/0404/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իավասության դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Աղավնի Սարգսի Աղաջանյանին

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,,Յունիբանկ,, ԲԲԸ-ի ընդդեմ Աղավնի Սարգսի Աղաջանյանի, Բարսեղ Այվազյանի, Արտակ Այվազյանի և Արա Այվազյանի՝ ՀՀ Լոռու մարզի ք.Ստեփանավան Արևելյան 6 շ., 17 բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Աղավնի Աղաջանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ անպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Աղավնի Աղաջանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Աղավնի Աղաջանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2018 թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին /ՀՀ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53/:
Պատասխանող՝ Աղավնի Սարգսի Աղաջանյանի /ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, Արևելյան 6շ., բն. 17/ ուղարկված դատական ծանուցագրերը կից փաստաթղթերով փոստային ծառայությունից հետ են վերադարձվում <<տեղափոխված>> նշումներով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 256 23166

Էլ. փոստ`