Թիվ ԼԴ/0984/02/14 քաղաքացիական գործով դատական ծաուցագիր
04.10.2018
Արտյոմ Թովմասյանին
հասցեն` ք. Վանաձոր, Տարոն 4, Բել. 13ա/2
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սամվել Թովմասյանի, Վարդուշ Արարատի Մխիթարյանի, Արտյոմ Սամվելի Թովմասյանի և Արարատ Սամվելի Թովմասյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և բռնագանձումը պարտապանի բաժնին համաչափ գումարի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 15.01.2019 թվականին, ժամը 12:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`