Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0376/02/18 քաղաքացիական գործով դատական ծաուցագիր

06.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` անհատ ձեռնարկատեր Ֆրեդա Աքուլյանին
հասցեն` ք. Վանաձոր, Խնձորուտ 5 փ., 11 ա տ.

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ֆրեդա Ազատի Աքուլյանի, Շմավոն Ալբերտի Աքուլյանի, Ալբերտ Շմավոնի Աքուլյանի և Աննա Արմենի Հարությունյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը: Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ `
ա) «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և անհատ ձեռնարկատեր Ֆրեդա Աքուլյանի միջև 28.12.2016 կնքվել է վարկերի, երաշխիքների, և ակրեդիտիվների տրամադրման գլխավոր պայմանագրի շրջանակներում վարկային պայմանագիր,
բ) ի ապահովումն նշված վարկային պայմանագրով վարկառուի վարկային պարտավորությունների կատարման`
07.10.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, Ֆրեդա Աքուլյանի և Շմավոն Աքուլյանի միջև կնքվել է հիպոթեքի պայմանագիր, որով գրավադրվել է մեկ այլ անշարժ գույք,
21.04.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, Ալբերտ Աքուլյանի և Աննա Հարությունյանի միջև կնքվել է հիպոթեքի պայմանագիր, որով գրավադրվել է անշարժ գույք,
21.04.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, Ֆրեդա Աքուլյանի և Շմավոն Աքուլյանի միջև կնքվել է կոշտ գրավի պայմանագիր, որով գրավադրվել է շարժական գույք,
07.10.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, Ֆրեդա Աքուլյանի և Շմավոն Աքուլյանի միջև կնքվել է կոշտ գրավի պայմանագիր, որով գրավադրվել է շարժական գույք,
14.04.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Ֆրեդա Աքուլյանի միջև կնքվել է շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի պայամանագիր, որով գրավադրվել է շարժական գույք,
14.04.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Ալբերտ Աքուլյանի միջև կնքվել է երաշխավության պայմանագիր, համաձայն որի` վերջինս պարտավորվել է համապարտ պատասխանատվություն կրել իրեն պատկանող ամբողջ գույքով` Ֆրեդա Աքուլյանի կողմից գլխավոր պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար,
14.04.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Շմավոն Աքուլյանի միջև կնքվել է երաշխավության պայմանագիր, համաձայն որի` վերջինս պարտավորվել է համապարտ պատասխանատվություն կրել իրեն պատկանող ամբողջ գույքով` Ֆրեդա Աքուլյանի կողմից գլխավոր պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար,
14.04.2015 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Աննա Հարությունյանի միջև կնքվել է երաշխավության պայմանագիր, համաձայն որի` վերջինս պարտավորվել է համապարտ պատասխանատվություն կրել իրեն պատկանող ամբողջ գույքով` անհատ ձեռնարկատեր Ֆրեդա Աքուլյանի կողմից գլխավոր պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար,
գ) վարկայի և երաշխավորության նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները պատասխանողները չեն կատարել, և նրանց պարտքը հայցվորի նկատմամաբ կազմում է այն գումարը, որը հայցվորը պահանջել է բռնագանձել պատասխանողներից:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվոր կողմը` նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Գործի դատաքննությունը նշանակվել է 12.11.2018 թվականին, ժամը 17:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործը կարող է քննության առնվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`