Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5236/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված մաս 6-րդ





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am
Գործ ԵԴ/5236/02/18
«28» սեպտեմբերի 2018թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Ռուբեն Ավագյանին
հասցե` ք. Երևան, Անտառային փող., տուն 52/

Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ որ 2018թ. հոկտեմբերի 9-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածում դատավոր Ա. Ստեփանյանի Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և Գերմանիայի դատավորների միության և երկրամասային արդարադատության նախարարությունների կողմից կազմակերպվող քաղաքացիական և առևտրային գործեր քննող դատավորների համար ուսուցման ծրագրին մասնակցության պատճառով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/5236/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության ընդդեմ Ռուբեն Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 2018թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2019թ. մարտի 19-ին ժամը 10:30-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ




Հասցե` ք. Երևան Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20 97 01

Էլ. փոստ`