Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/4736/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Աշոտ Ավետիսյանին
(ք. Երևան, Աբովյան փող., 13 շ., 48 բն.)

Քաղաքացիական գործի համարը` ԵԱՔԴ/4736/02/16
Կողմերը և պահանջը` Ռոզա Աշոտի Ավետիսյանի, Լուսինե Աշոտի Ավետիսյանի ընդդեմ Սարգիս Գրիգորի Գևորգյանի, Տիրուհի Արիստակեսի Աֆրիկյանի, Ասյա Համբարձումի Գևորգյանի, Աշոտ Ռաֆիկի Ավետիսյանի՝ Ռոզա Հովսեփյանի, Լուսինե Ավետիսյանի, Ռոզա Ավետիսյանի, Մարիամ Ավետիսյանի միջև 07.11.2012 թվականին կնքված Երևան քաղաքի Աբովյան փողոցի 13 շենքի թիվ 48 հասցեի բնակարանի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` 07.11.2012 թվականի առուվաճառքի պայմանագրի հիմքով ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեում 09.11.2012 կատարված պետական գրանցումը, Սարգիս Գևորգյանի և Մարիամ Ավետիսյանի միջև 09.11.2012թ. կնքված հիփոթեքի պայմանագիրը, դրա հիմքով ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեում կատարված պետական գրանցումը, Մարիամ Ավետիսյանի և Տիրուհի Աֆրիկյանի միջև 07.08.2014 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 13.08.2014 թվականին Տիրուհի Աֆրիկյանի անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` Ռոզա Աշոտի Ավետիսյանի և Լուսինե Աշոտի Ավետիսյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 18.07.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը՝ 17.10.2018 թ. ժամը`11:10, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 1, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:





Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408/ 313/

Էլ. փոստ`