Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3860/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Լիանա Խաչատրյանին
(Արագածոտնի մարզ, գ. Քուչակ, 13 փող., 6 տուն)

Քաղաքացիական գործի համարը` ԵԿԴ/3860/02/14
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Լիանա Ավագի Խաչատրյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, երրորդ անձ` Տիգրան Հարությունյանի` փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու, «Ապահովագրական հատուցման մերժման մասին» որոշումն անվավեր ճանաչելու և նյութական վնասը հատուցելու պահանջների մասին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Վարդան Աբելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 17.08.2018 թվականի որոշումը):
ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Սուչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 24.08.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը՝ 17.10.2018 թ. ժամը`12:00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 1, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:





Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /313//

Էլ. փոստ`