Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/6840/02/18 քաղաքացիական գործն` անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով` ծանուցում

17.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

ՀՀ արդարադատության նախարարության
քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը
/հասցե․ ք․ Երևան, Վ․ Սարգսյան 3/8/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԴ/6840/02/18 քաղաքացիական գործն ըստ դիմումի Արսեն Մարտիրոսյանի և Կարեն Մարտիրոսյանի՝ 01․12․1942 թվականին ծնված Ազատ Մնացականի Մարտիրոսյանին մահացաճ ճանաչելու պահանջի մասին։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հովդածի 1-ին մասի՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
01․12․1942 թվականին ծնված Ազատ Մնացականի Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է դատարանին հայտնել՝ արդյոք վերջինիս անվամբ մահվան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման ակտերի գրանցում, ինչպես նաև ծննդյան ակտի գրանցում, որում վերջինս գրանցվել է որպես հայր, կատարվել են, թե ոչ։


ԴԱՏԱՎՈՐ Ա․ ՓԻԼՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 399596, 112

Էլ. փոստ`