Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/1705/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

19.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարոության օրենսգրքի 63-րդ հոդվածի, 3-րդ մասի 2-րդ կետ

Երրորդ անձ՝ Սպարտակ Ասրյան,
Տավուշի մարզ, գ.Գետահովիտ 8 փ., 1 տուն,

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/1705/05/15 վարչական գործով ըստ հայցի Սամվել Ասրյանի անունից ներկայացուցիչ Քրիստինա Բեյբությանի ընդդեմ Այգեհովիտի գյուղապետարանի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանում, Սպարտակ Ասրյան` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ղեկավարի 20.07.2006թ. թիվ 18-Ն որոշումը՝ մասնակի՝ Սպարտակ Լևոնի Ասրյանին 0.07 հա հողամասը և դրա վրա առկա բնակելի տուն, օժանդակ շինություն հատկացնելու (գրանցելու) մասով, անվավեր ճանաչելու, անվավեր չճանաչելու դեպքում՝ նշված ակտը առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման 13.03.2007թ. 11.009.048.011 և 11.009-048-011-001 ծածկագրերով անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 26.10.2018թ., ժամը 12:00-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 26.10.2018թ., ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 327):

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 447121/220/

Էլ. փոստ`