Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/6714/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

22.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարոության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/6714/05/18 Հեռ. 44-71-21(262)
<<29>> հունվարի 2018թ.
պ-ն Յուրի Տոնոյանին
(ք.Երևան, Արգիշտի 7/6, բն. 134)

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> 24.09.2018 թվականի որոշումը:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 07.12.2018 թվականին ժամը 15:25-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Առդիր՝ որոշումը՝ 1 էջից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/6714/05/18

<<24>> սեպտեմբերի 2018թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, քննարկելով ըստ հայցի Պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Յուրի Տոնոյանի` 249.714 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վերոնշյալ վարչական գործով Դատարանը համարում է գործը դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով ՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ Պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Յուրի Տոնոյանի` 249.714 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործի դատաքննությունը նշանակել 07.12.2018 թվականին ժամը 15:25-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19):
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ք. Երևան Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10 447121 /262/

Էլ. փոստ`