Թիվ ԵԱԴԴ/0057/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
25.10.2018
Ադամանդ Կանցյանին
(ք. Երևան, Կոմիտաս 35 շ., 16 բն.)
Քաղաքացիական գործի համարը` ԵԱԴԴ/0057/02/14
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Վարդգես Ղարիբյանի և Ադամանդ Կանցյանի ընդդեմ Արմեն Ղարիբյանի, երրորդ անձ` <<Կենտրոն>> նոտարական գրասենյակի նոտար` Վանինե Հովսեփյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` ըստ օրենքի ժառանագության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա արված անշարժ գույքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գուքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` Արմեն Ղարիբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 06.09.2018 թվականի որոշումը):
Վարդգես Ղարիբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 06.09.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը՝ 31.10.2018 թ. ժամը`12:20, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 1, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Դատավորի օգնական Աննա Հարությունյան
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +37410 448408 313
Էլ. փոստ`