Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/4364/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/4364/02/15
Պատասխանող՝ Հայկ և Սուսաննա Մարգարյաններին
Հասցե՝ ք.Երևան, Չարենցի 153/2

Որպես պատասխանող կողմ, 2018 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 15:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4364/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի Վարդան Մարգարյանի ընդդեմ Սահակ Մարգարյանի՝ սեփականության իրավունքով և բնեղենով առանձնացված անշարժ գույքի ½ բաժնեմասի նկատմամբ պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու և բռնագանձումը պարտապանի բաժնեմասի վրա տարածելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք նաև, որ դատական նիստը կայանալու է Դատարանի նստավայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`