Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0876/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/0876/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Սարգիս Մանուկի Գլնջյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան, Բանկը խնդրել է Սարգիս Մանուկի Գլնջյանից բռնագանձել 111.840,4 ՀՀ դրամ, վարկի ժամկետային գումարի մնացորդի` 59.922,9 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել տարեկան 18 տոկոս դրույքաչափով տոկոսներ` սկսած 29.01.2018 թվականից մինչև 27.02.2018 թվականը, յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկել և բռնագանձել 5.100 ՀՀ դրամ, սպասարկման վճարը` սկսած 29.01.2018 թվականից մինչև 27.02.2018 թվականը, ժամկետանց գումարի հաշվարկել և բռնագանձել ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանած տարեկան կտրվածքով հաշվարկային դրույքաչափի կրկնապատիկի չափով տոկոսներ, սկսած` 29.01.2018 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարումը, վարկային պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել 0.3 տոկոս տույժ, սկսած` 29.01.2018 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարումը, ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական կտրվածքով հաշվարկել և բռնագանձել 0.5 տոկոս տույժ, ինչպես նաև 2.400 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Ա. Մխիթարյան) 15.02.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
ՀՀ Նախագահ Ա. Սարգսյանի 15.06.2018 թվականի որոշմամբ Ա. Մխիթարյանը նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին զեկուցագրով հանձնվել է 18.06.2018 թվականին:
Քաղաքացիական գործի քննությունը դատավոր Ս. Երիցյանին հանձնարարվել է 22.08.2018 թվականին:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 23.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 27.08.2018 թվականի որոշմամբ <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Սարգիս Մանուկի Գլնջյանի` գումարի բռնագանձման մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Սարգիս Մանուկի Գլնջյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 11.09.2018 թվականին <<տեղափոխված>> նշագրումով:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/0786/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Սարգիս Մանուկի Գլնջյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/0786/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 13.12.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`