Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԿԴ/1862/02/17քաղաքացիական գործով դատական ծանուցագ/իր

29.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


18.10.2018թ.
<ՀԷՄ Թրեյդինգ> ՍՊԸ
ք. Երևան, Խորենացի փ. 2-5

Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/1862/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի <Նաիրի Ինշուրանս> ԱՍՊԸ ընդդեմ <ՀԷՄ Թրեյդինգ> ՍՊԸ-ի գումարի բռնագանձելու պահանջի մասին:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 11.02.2019թ. ժամը 16:15-ին:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:

Դատավորի գործավար` Ա.Սիմոնյան

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`