Թիվ ՇԴ/3248/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր։
01.11.2018
ՇԴ/3248/02/18
<<26>> հոկտեմբերի 2018 թվական
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական գործով պատասխանող
Օլյա Սեդրակի Մարգարյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Տեքստիլագործների փող., տնակ 219/064)
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 18.09.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ>> ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Օլյա Սեդրակի Մարգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/3248/02/18 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը Դատարանի 03.10.2018թ. Ե-60131 գրությամբ ուղարկվել է Ձեզ՝ ք. Գյումրի, Տեքստիլագործների փող., տնակ 219/064 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<տեղում չէ>> նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:
Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7
Հեռ..` +374 312 51025
Էլ. փոստ`