Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8982/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

03.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀվարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Ելից N- ԴԴ9- ---------
08.10.2018թ.
Թիվ ՎԴ/8982/05/16 վարչական գործով
Երրորդ անձ` «Թաթսթոուն» ՍՊԸ-ին
Հասցեն` ք.Երևան, Երզնկյան փ., 79 տուն

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, երրորդ անձ՝ «Թաթսթոուն» սահմանափակ պատասխանատվության ընկերության՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից 21.12.2015 թվականին տրված և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» թիվ ԲՓ 96 դրական եզրակացության առ ոչինչ լինելը ճանաչելու և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 10.02.2016 թվականի թիվ 20-Ա հրամանի և «2013 թվականի փետրվարի 11-ի լեռնահատկացման Լ-459 ակտի փոփոխության» առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 22-ին, ժամը 16:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ։
(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։



ԴԱՏԱՎՈՐ Ռ. ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՄԱՔԵՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/224/

Էլ. փոստ`