Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3899/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Նաիրա Հովհաննիսյանին
(ք. Երևան, Ազատության պող., 16 շ., 15 բն.)

Քաղաքացիական գործի համարը` ԵԿԴ/3899/02/16
Ըստ հայցի Նաիրա Հովհաննիսյանի ընդդեմ <<Անելիք բանկ>> ՓԲԸ-ի` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` <<ԱյԴի ԲԱՆԿ>> ՓԲ ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 02.08.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը՝ 14.11.2018 թ. ժամը`11:30, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 1, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 21)։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:





Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 313

Էլ. փոստ`