թիվ ԼԴ3/0296/02/18 քաղաքացիական գործով պատասխանողներին ուղղված դատական ծանուցագիր
09.11.2018
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
թիվ ԼԴ3/0296/02/18 քաղաքացիական գործ
պատասխանողներ 1. Արմենուհի Ռայնիկի Սուքիասյանին
/հասցե՝ Լոռու մարզ, ք. Տաշիր, Էրեբունի փող., 6-20/
2. Արփինե Սեդրակի Բարսեղյանին
/հասցե՝ Լոռու մարզ, ք. Տաշիր, Շահումյան փող.,տուն 3/
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ3/0296/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արեգակ» ՈւՎկ ՓԲԸ-ի ընդդեմ Արմենուհի Սուքիասյանի, Արփինե Բարսեղյանի և Գևորգ Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարան ներկայացրած Ձեր հասցեներով ուղարկված դատավարական փաստաթղթերը ետ են վերադարձվել դատարան “մերժված” և “տեղափոխված” նշումներով և հնարավոր չի եղել ապահովել Ձեր ծանուցումը՝ Դատարանի կողմից գործով դատական նիստը հետաձգվել և սահմանվել է գործի քննության նոր օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 11:00-ին:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող` նշված օրը ներկայանալ դատական նիստին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում /հասցե` ք. Տաշիր, Ջահուկյանի 19/:
Նկատի ունենալով, որ սույն դատական ծանուցագիրը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները համարվում են կատարված, ուստի դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը սույն քաղաքացիական գործն իրավունք ունի քննել Ձեր բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրվում է ներկայանալ գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Ա. Հազոյան
Հասցե` Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19
Հեռ..` +374 254 22515
Էլ. փոստ`