Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ /0641/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԵՄԴ/0641/02/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Դատական ծանուցագիր


Մկրտիչ Խաչատրյանին
(ք. Երևան, Օհանովի փողոց, 50 շենք, 46 բն.)



Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵՄԴ/0641/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի Երվանդ Կարապետյանի ընդդեմ Աշոտ Էլլարյանի, Մկրտիչ Խաչատրյանի, երրորդ անձինք` ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու մարզային բաժնի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու վերաբերյալ, և ըստ հակընդդեմ հայցի` Աշոտ Էլլարյանի ընդդեմ Երվանդ Կարապետյանի, Մկրտիչ Խաչատրյանի, երրորդ անձ` ՀՀ ճանապարհային ոստիկանության`ավտոմեքենան հետ վերադարձնելու պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):



Դատավորի օգնական՝ Լ. Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`