Թիվ ԵԱՔԴ/3780/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:
13.11.2018
հայցվոր Միխաիլ Աղայանին
ք. Երևան, Թումանյան 1-13
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԵԱՔԴ/3780/02/17 քաղաքացիական գործով (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան), ըստ հայցի Միխաիլ Ալեքսանդրի Աղայանի ընդդեմ Գարիկ Գուրգենի Բոշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2018թ. վճռի դեմ պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքը քննվելու է 06.12.2018թ., ժամը 10:40-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք: Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ: Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայությունն արաելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբª օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան:
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 17):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 448408 /316/
Էլ. փոստ`