Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/2266/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Պատասխանող` Ռուստամ Իսեյի Մամոյանին
Հասցեն` ՀՀ., Արագածոտնի մ., գ. Կանիաշիր, 2 փ., 1 տ.

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` ԱՐԱԴ/2266/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշման համաձայն` <<Կամուրջ>> ՈւՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ռուստամ Ռաշոյանի, Արթուր Մամոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցումը: Նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Տեղեկացնում ենք, որ պատասխանողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն` 1. Դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
2. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Դատավորի օգնական ` Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ ք. Աշտարակ, Էջմիածնի խճղ. 65

Հեռ.` 0232/ 33214

Էլ. փոստ` aragacotni-dataran@mail.ru

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք.Աշտարակ,Էջմիածնի խճ.65

Հեռ..` +374232 332 14

Էլ. փոստ`