Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0280/05/11 վարչական գործով դատական ծանուցագիր

14.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ/0280/05/11 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2018թ.

Հասցեատեր՝ Լյուդմիլա Ցվետկովա
Հասցե՝ ՌԴ, ք. Յարոսլավլ, Զակչեյմա փողոց, թիվ 32/15, բն.56

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սվետլանա Գուրգենի Հովակիմյանի ընդդեմ Վարդենիսի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ ՀՀ կառավարությանն առընթեր աշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վարդենիսի տարածքային ստորաբաժանում և Լյուդմիլա Վալենտինովնա Ցվետկովա՝ Ժողովրդական դեպուտատների Վարդենիսի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 30.12.1992թ. թիվ 16/14 որոշումը մասնակի՝ 15-րդ կետի՝ Շավարշ Հրաչիկի Ազարյանին Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 26 շենքի 19-րդ բնակարանը հատկացնելու մասով, 15.08.1995թ. թիվ 7/5 որոշումը մասնակի՝ որոշման 1-ին կետին կից ցուցակը Ազարյան Լյուդմիլա Վալենտինի մասով, ինչպես նաև բնակարանի նկատմամբ վերջինիս անվամբ իրականացված սեփականության իրավունքի գրանցումը և դրա հիման վրա տրված թիվ 2/630 գրանցման վկայականն առ ոչինչ ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 2018 թվականի նոյեմբերի 8-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված
1.Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու... դեպքերում դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները. նախազգուշացում, ... դատական տուգանք, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ փաստաբանական պալատ դիմել:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +37426120149

Էլ. փոստ`