Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/4770/02/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

15.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Արմենակ Համբարձումի Ասատրյանին
/ ք.Երևան, Կ.Ուլնեցու փող. 1 շ., բն. 12 /


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/4770/02/17 վճռի դեմ ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Արմենակ Արթուրի Ասատրյանի, Արմենակ Համբարձումի Ասատրյանի՝ վարկի գումարը, տոկոսները, տույժերը և տուգանքը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Պատասխանող Արմենակ Համբարձումի Ասատրյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Կ.Ուլնեցու փող. 1 շ., բն. 12 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`