Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20454/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

15.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ թիվ ԵԴ/20454/02/18
<<15>>նոյեմբերի 2018թ.

Քաղաքացիական գործով պատասխանող՝
Գևորգ Ռաֆիկի Աֆանդյանին
ՀՀ, Ք. Երևան, Կորյունի 1 նրբ., 10 շենք, բն. 31

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 08.10.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մալասթիա-Սեբաստիա նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԼԻԼԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`