Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3644/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Ա/Ձ Մհեր Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

16.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ԴԴ-22-
ԵՄԴ/3644/02/17
15 նոյեմբերի 2018թ.
Պատասխանող` Ա/Ձ Մհեր Հարությունյանին
/ք.Երևան, Օհանովի փ., 15 շ., 48 բն./

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/3644/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Երևանի կառուցապատման ներդրումային Ծիգ» ՀՈԱԿ-ի ընդդեմ Նաիրա Վարդգեսի Ավետիսյանի, «Մհեր Հարությունյան» Ա/Ձ-ի` պատասխանողին պատկանող սեփականությունը փոխհատուցման դիմաց օտարելու պահանջի մասին:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն ճշտել է հայցի հիմքն ու առարկան, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը և մինչև հաջորդ դատական նիստը ժամանակ է տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարանի պահանջով:
Դուք պարտավոր եք ապացույցների առկայության դեպքում հաջորդ նախնական դատական նիստին ներկայացնել դրանց բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
Միաժամանակ, Դուք` որպես պատասխանող, տեղեկացվում եք հաջորդ նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` ք. Երևան , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Օտյան 53/2, դահլիճ 3/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան Օտյան 53/2

Հեռ..` +374 10-74-28-90

Էլ. փոստ`