Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7047/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

19.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր` Մարտին Մակարյանին

Հասցե` ք. Երևան, Նորքի 8-րդ զանգ., 30շ., 1 բն.

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի` Լուսակերտ Ապավենի Սարգսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Ռուզաննա Մակարյանի, Լևոն Մակարյանի, Մխիթար Մակարյանի, Էդուարդ Մակարյանի, Մարտին Մակարյանի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 29.09.2016թ. թիվ ԱՄ/5256-16 որոշումն անվավեր ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ք. Երևան, Սարի թաղ. 20փ., 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լուսակերտ Ապավենի Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու, և որպես հետևանք՝ Լուսակերտ Ապավենի Սարգսյանի անվամբ կատարված պետական գրանցման մասով, Ասյա և Վարդգես Հայրապետյանների անվամբ գույքագրված 0.0414 հա մակերեսով հողամասի և 49.14քմ մակերեսով հողամասով շինության պետական գրանցումն անվավեր ճանաչելու» պահանջների մասին։
Դատաքննության նիստը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 11։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23 հասցեում։
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ա. Միրզոյանի օգնական` Լ. Բոյաջյան



Գործ թիվ ՎԴ/7047/05/16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«13» նոյեմբերի 2018թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյան, քննարկելով գործն ըստ հայցի Լուսակերտ Ապավենի Սարգսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Ռուզաննա Մակարյանի, Լևոն Մակարյանի, Մխիթար Մակարյանի, Էդուարդ Մակարյանի, Մարտին Մակարյանի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 29.09.2016թ. թիվ ԱՄ/5256-16 որոշումն անվավեր ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ք. Երևան, Սարի թաղ. 20փ., 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լուսակերտ Ապավենի Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու, և որպես հետևանք՝ Լուսակերտ Ապավենի Սարգսյանի անվամբ կատարված պետական գրանցման մասով, Ասյա և Վարդգես Հայրապետյանների անվամբ գույքագրված 0.0414 հա մակերեսով հողամասի և 49.14քմ մակերեսով հողամասով շինության պետական գրանցումն անվավեր ճանաչելու» պահանջների մասին, դատաքննություն նշանակելու հարցը

ՊԱՐԶԵՑ`

ՀՀ վարչական դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և նշանակել նախնական դատական նիստ՝ այդ մասին պատշաճ կարգով ծանուցելով կողմերին:
Նախնական դատական նիստի ժամանակ՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում, դատարանը պարզեց հայցի առարկան և հիմքերը, վիճելի իրավահարաբերությունները և կիրառման եթակա օրենսդրությունը, ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և դատավարության այլ մասնակիցների կազմը:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննությանը: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրստաված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով, դատարանը

ՈՐՈՇԵՑ `

Վարչական գործն ըստ հայցի Լուսակերտ Ապավենի Սարգսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Ռուզաննա Մակարյանի, Լևոն Մակարյանի, Մխիթար Մակարյանի, Էդուարդ Մակարյանի, Մարտին Մակարյանի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 29.09.2016թ. թիվ ԱՄ/5256-16 որոշումն անվավեր ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ք. Երևան, Սարի թաղ. 20փ., 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լուսակերտ Ապավենի Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու, և որպես հետևանք՝ Լուսակերտ Ապավենի Սարգսյանի անվամբ կատարված պետական գրանցման մասով, Ասյա և Վարդգես Հայրապետյանների անվամբ գույքագրված 0.0414 հա մակերեսով հողամասի և 49.14քմ մակերեսով հողամասով շինության պետական գրանցումն անվավեր ճանաչելու» պահանջների մասին, նշանակել դատաքննության:
Դատաքննության նիստը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 11։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, հարկ երրորդ, դատական նիստերի դահլիճ N 23։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410)-447121 /221/

Էլ. փոստ`