Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/4503/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

20.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/4503/02/16
<<20>> նոյեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով հակընդդեմ հայցով պատասխանող`
Ռուբիկ Խաչատրյանին
/ՀՀ, ք.Երևան, Ռուբինյանց փող., 7-րդ շենք, բն.28/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ընդդեմ <<Զեյթուն 98>> համատիրության` 9.157,43 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի, նախապես վճարված պետական տուրքի` 87.920 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Արգիշտի>> համատիրության իրավահաջորդ <<Զեյթուն-98>> համատիրության ընդդեմ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, Ռուբիկ Խաչատրյանի` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության <<ջերմամատակարարման ծրագրեր>> ԾԻՀ ՊՀ-ի և <<Արգիշտի>> համատիրության միջև 26.07.2004 թվականին կնքված համաձայնագրի և 01.06.2005 թվականին կնքված նպատակային փոխառության, 03.06.2005 թվականի գրավի պայմանագրերի նկատմամբ առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և համաձայնագիրը ու պայմանագրերը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության <<ջերմամատակարարման ծրագրեր>> ԾԻՀ ՊՀ-ի և Ռուբիկ Խաչատրյանի միջև կնքված համարելու, նախապես վճարված պետական տուրքի` 4.000 ՀՀ դրամ գումարի, փաստաբանի վարձատրության` 680.000 ՀՀ դրամ գումարի բռնա•անձման պահանջների մասին:
Դուք ծանուցվել էիք, որ դատական նիստը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 24-ին և որպես դատական նիստերի անցկացման վայր նշվել էր <<ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9>> հասցեն, սակայն տեղեկացվում է, որ դատական նիստերի անցկացման վայրը փոփոխվել է և այսուհետ դատական նիստերը տեղի են ունենալու ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի <<07>>-ին, ժամը՝ <<10:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 39 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`