Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4425/02/18 քաղաքացիական գործով պատասխանող «Արթուր Բաբկենի Հարոյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

20.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ԴԴ-22-
ԵԴ/4425/02/18
19 նոյեմբերի 2018թ.
Պատասխանող` Արթուր Բաբկենի Հարոյանին
/ք. Երևան,Բաշինջաղյան փող., 192շ., բն.70/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4425/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Աշխեն Պողոսի Արզումանյանի ընդդեմ Արթուր Բաբկենի Հարոյանի և Լիաննա Հարոյանի, երրորդ անձ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ` պատասխանողների միջև կնքված նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու և որպես հետևանք հայցվորի համասեփականատիրության իրավունքը գույքի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն ճշտել է հայցի հիմքն ու առարկան, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը և մինչև հաջորդ դատական նիստը ժամանակ է տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարանի պահանջով:
Դուք պարտավոր եք ապացույցների առկայության դեպքում հաջորդ նախնական դատական նիստին ներկայացնել դրանց բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
Միաժամանակ, Դուք` որպես պատասխանող, տեղեկացվում եք հաջորդ նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. հունվարի 21-ին, ժամը՝ 11:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` ք. Երևան , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Օտյան 53/2, դահլիճ 3/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան Օտյան 53/2

Հեռ..` +374 10-74-28-90

Էլ. փոստ`