Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11929/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

22.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/11929/02/18
<<19>> նոյեմբերի 2018 թ.
Ծանուցում
Պատասխանող Հայկ Բադալյանին
/ք.Երևան, Խաղաղ Դոնի փող., 5 շ., 12 բն./
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա. Փիլոսյան/ 11.10.2018 թվականին որոշում է կայացրել թիվ ԵԴ/11929/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հայկ Բադալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը հրապարակել ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում 21.12.2018 թվականին:
Հայտնվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2018թ. որոշում` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 399596, 112

Էլ. փոստ`