Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0037/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

26.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0037/05/18 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2018թ.

Հասցեատեր՝ Արմեն Հովհաննիսյան
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Աստղաձոր, փողոց թիվ 52, տուն 35

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կարեն Վաչագանի Մաթոսյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք`ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Ատոմ Ապետյան, Արմեն Հովհաննիսյան՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 114-րդ փողոցի թիվ 2 հասցեի 0,1334 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ 03.04.2017թ. իրականացված իրավունքների պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2018 թվականի նոյեմբերի 20-ի արձանագրային որոշմամբ սույն գործի դատաքննությունը հետաձգվել է և այն նշանակվել 2019 թվականի հունվարի 31-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության պհամար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված
1.Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու … դեպքերում դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները. նախազգուշացում, … դատական տուգանք, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ փաստաբանական պալատ դիմել:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +37426120149

Էլ. փոստ`