Թիվ ԵԱՆԴ/0707/02/13 քաղաքացիական գործով պատասխանող Մհեր Ռազմիկի Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
26.11.2018
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0707/02/13
26.11.2018թ.
Մհեր Ռազմիկի Ղազարյան
ք.Երևան, Ավան, 14 փող., տ. 33
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵԱՆԴ/0707/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Ռոստոմ Վանոյի Հովհաննիսյանի ընդդեմ Մհեր Ռազմիկի Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Ձեզ հրավիրում է որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակված է 06.02.2019թ. ժամը 11:00-ին:
Խնդրում ենք նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր Ա.Դավթյան/:
Հասցեն՝ ք.Երևան, Օտյան փողոց, 53/2 շենք, հեռ. 010- 74-28-60:
Ծանոթություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի օգնական Սամվել Փանոսյան
Հասցե` ք.Երևան, Օտյան փողոց 53/2
Հեռ..` +374 10 742860
Էլ. փոստ`