Թիվ ԵԴ/0226/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Թադևոս Եսայան ի վերաբերյալ դատական ծանուցագիր:
26.11.2018
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0226/02/18
26.11.2018թ.
Թադևոս Եսայան
ք.Երևան, Գյուրջյան փող., 62 շ., բն. 19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵԴ/0226/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Սյուզաննա Եսայանի ընդդեմ Թադևոս Եսայանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, Ձեզ հրավիրում է որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակված է 29.01.2019թ. ժամը 13:00-ին:
Խնդրում ենք նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր Ա.Դավթյան/:
Հասցեն՝ ք.Երևան, Օտյան փողոց, 53/2 շենք, հեռ. 010- 74-28-60:
Ծանոթություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի օգնական Սամվել Փանոսյան
Հասցե` ք.Երևան, Օտյան փողոց 53/2
Հեռ..` +374 10 742860
Էլ. փոստ`