Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12857/02/18 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Կովկաս» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը

26.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս


ԵԴ/12857/02/18
23 նոյեմբերի 2018թ


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ


Պատասխանող`«Էյր Կովկաս» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Զ.Անդրանիկի 71/7/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/12857/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սվետլանա Հմայակի Սիմոնյանի ընդդեմ «Էյր Կովկաս» ՍՊԸ-ի աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելուն պարտավորեցնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 15:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ք. Երևան Օտյան 53/2, դահլիճ 3/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:



Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք. Երևան Օտյան 53/2

Հեռ..` +374 10-74-28-90

Էլ. փոստ`