Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0351/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Լիպարիտ Լևոնի Արզումանյանին ուղղված դատական ծանուցագիր

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԼԻՊԱՐԻՏ ԼԵՎՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
(Հասցե` ք. Վանաձոր, Սարոյան 3ա)

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր` Ա.Մկոյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Իլյիչ Դուրմիշի Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Ձեզ, Սարգիս Սերյոժայի Արզումանյանի և Սասուն Արթուրի Արզումանյանի` ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (հասցե`ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10):
Դուք որպես Պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Անհրաժեշտ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`