Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/3396/02/15 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցում

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

27.11. 2018թ.
Աստղիկ Մամիկոնյանին
/ք. Քաջարան, Անտառային 128/

Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/3396/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Աստղիկ Մամիկոնյանի ընդդեմ Սերգեյ Աբրահամյանի` ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սերգեյ Աբրահամյանի ընդդեմ Աստղիկ Մամիկոնյանի, երրորդ անձ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:

Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 12.12.2018թ. ժամը 17:00-ին:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:

Դատավորի գործավար ` Ս. Գասպարյան

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`