Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/4366/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցում

28.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Երրորդ անձ` Կամո Բրսոյանին
(ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 66 շենք, բն. 57)

Դատարանի (դատավոր Ա. Դանիելյան) վարույթում է գտնվում թիվ ԵԷԴ/4366/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարկուհի Ոսկանյանի ընդդեմ Վահագն Խաչատրյանի, երրորդ անձ՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ Վահագն Խաչատրյանի և Մարկուհի Ոսկանյանի ամուսնությունը լուծելու, Վահագն Խաչատրյանին և Մարկուհի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Ավետիսյան 4 փող. 8 շենք, թիվ 30 բնակարանից Մարկուհի Ոսկանյանի բաժնեմասն առանձնացնելու, Մարկուհի Ոսկանյանի և Վահագն Խաչատրյանի կողմից համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված Mitsubishi Chariot Grandis մակնիշի 22LO121 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ Մարկուհի Ոսկանյանի բաժնային սեփականության իրավունքը 1/2 բաժնեմասի չափով ճանաչելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի Վահագն Հենրիկի Խաչատրյանի ընդդեմ Մակրուհի Արտակի Ոսկանյանի` երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջի մասին և ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Վահագն Խաչատրյանի, երրորդ անձիք` Անահիտ Ավետիսյան, Աիդա Խաչատրյան, Հենրիկ Խաչատրյան, Կամո Բրսոյա, Հայկ Բրսոյան և Տարոն Բրսոյան՝ թիվ ԵԿԴ/0011/01/13 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. ապրիլի 01-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որպես պատճառված վնաս՝ 97.620.888 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, Վահագն Խաչատրյանին պատկանող Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոց, 8-րդ շենքի 30-րդ բնակարանում և Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 66-րդ շենքի 57-րդ բնակարանում նրա ունեցած բաժնեմասերի նկատմամբ 27.532.736 ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում նրա բաժնեմասն առանձնացնելու, վերջինիս բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու, ինչպես նաև Վահագն Խաչատրյանի բաժինը շուկայական գնով գնելուց կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում վերոնշյալ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Վահագն Խաչատրյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք` որպես երրորդ անձ տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. հունվարի 16-ին, ժամը` 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 06 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԱԶՆԱՈՒՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 239393

Էլ. փոստ`