Թիվ ԵԿԴ/0036/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝ Տիգրան Մովսեսյանին ուղղված դատական ծանուցագիր
28.11.2018
Հրավիրվում եք, թիվ ԵԿԴ/0036/02/18թ. քաղաքացիական գործով /դատավոր Ռ.Ներսիսյան/ ըստ հայցի <<Միքայել-Ռուզաննա>> ՍՊԸ-ի ընդդեմ Հրաչյա Գրիգորյանի, Տիգրան Մովսեսյանի, երրորդ անձ` ՀՀ նոտարական պալատ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետեանքներր, այն է` Տիգրան Մովսեսյանի և Հրաչյա Գրիգորյանի միջև 2014 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վերը նշված պայմանագրի հիման վրա Հրաչյա Գրիգորյանի անվամբ կատարված 15 տոկոս բաժնեմասի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, որպես պատասխանող կողմ, 2019 թվականի մարտի 11-ին, ժամը 12։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Ներկայանալ դատական նիստին անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10,1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հասցե` ք․Երևան, Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 287100
Էլ. փոստ`